ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀԿ-ն ճիգեր է գործադրում

ՀՀԿ-ն ճիգեր է գործադրում
09.10.2018 | 01:40

Տեղական ինքնակառավարման մարմիններում սկսված հեղափոխական ալիքն ամեն օր նոր համայնք է կլանում։ Մարզային կյանքը չի խաղաղվում, ժամանակակից բառուբանով ասած, հեղափոխականներն ու հակահեղափոխականներն իրար չեն զիջում։ Տարբեր գյուղեր բաժանվել են երկու մասի՝ համայնքի ղեկավարի կողմնակիցների և նրանց ընդդիմախոսների, ոչ մեկը չի նահանջում, իսկ համայնքային կյանքն էլ կաթվածահար վիճակում է։ Ինչպես երևում է, այս ամենին իշխանությունը բավականին հանգիստ է վերաբերվում, հայտարարելով՝ եթե գյուղապետերն այդքան վստահություն ունեն, թող գնան նոր ընտրությունների։


Եթե նախկինում ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գերակշիռ հատվածը ՀՀԿ-ական էր, հիմա էլ ՔՊ-ական է։ Փաստորեն, բան չի փոխվել, ընդամենը իշխանական կուսակցության անունը: Իսկ նախկին իշխանությունները, որոնք բավականին ամուր էին հենց ՏԻՄ ղեկավարների մեծամասնություն ունենալու շնորհիվ, այսօր կրկին անհանգստացած են, որ արագ կորցնում են իրենց դիրքերը նաև համայնքներում։ Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում փորձում են ամեն ինչ անել, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ ՏԻՄ-ում իրենց մարդիկ շարունակեն ղեկավարել՝ նրանց օգնությամբ որոշակի ձայներ ապահովելու տարտամ հույսով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ